Статья в рамках языкового портала

Портал:Անգրագիտարան/Հովհաննես Թումանյան

Материал из Абсурдопедии
Перейти к навигации Перейти к поиску
Հովհաննես Թումանյանն՝ այս հոդվածը կարդալիս

Այս հոդվածը սիտխիզմ-կտուլխիզմի մարգարե, ֆատալիստ Հովհաննես Թումանյանի մասին է, որը նկարագրել է սիտխիզմ-կտուլխիզմի անկումն իր հոռետեսական առակ-այլաբանության՝ «Չարի Վերջի» մեջ:

Հովհաննես Թումանյանը սիտխիզմ-կտուլխիզմի ֆոլկլյորում[править]

Իր աշխատանքների բացարձակ մեծամասնության մեջ Թումանյանը նկարագրել է սիտխիստ-կտուլխիստական կենսակերպն ու սովորույթները: Այդ առումով դրանք ուսումնասիրության հիանալի նյութ են, բայց և վտանգավոր. Թումանյանը, կյանքի օրոք լինելով Զոմբիավորման Կենտրոնական Կոմիտեի նախագահ, իր պրոպոգանդիստական աշխատանքները գրել է իր նախորդից՝ Կրիշնա Ջանարդյանից ոչ վատ վարպետությամբ: Ստորև, ՀՍՍՀ Մարքսիստ-Ջեդաիստական Կոմիտեի որոշմամբ, բերում ենք որոշ աշխատանքների սյուժեների վերլուծությունը.

  • «Կռնատ Աղջիկը»

Սույն պատմության հիմնական սուբյեկտներն են.

  1. Հերոսուհին, ամուսնացած, ունի մի նորածին երեխա, չի աշխատում: Ողջ պատմության ընթացքում ինքնուրույն գործողություններ ձեռնարկելու փոխարեն հանդիսանում է մնացած հերոսների գործողությունների օբյեկտ ու վարում է գրեթե բուսական կյանք:
  2. Նրա ամուսինը, գյուղացի-պրոլետար, սիտխիստ-կտուլխիստական դաժան կարգի պատճառով չի կարողացել ստանալ բարձրագույն կրթություն ու շահագործվում է տեղական հողագործական աշխատանքներում: Ինչպես գրեթե ամբողջ սիտխիստ-կտուլխիստական գրականությունում, ներկայացվում է որպես ծայրահեղ հիմար ու դաժան արարած, որպեսզի բոլոր պրոլետարներին վախ ու անվստահություն ներշնչի իրար նկատմամբ ու թույլ չտա պրոլետարներին ողջ աշխարհի միավորվել:
  3. Ամուսնու քույրը՝ սիտխիստ-կտուլխիստական մշակույթում նրան անվանում են «տալ», նա անհայտ պատճառներով սովորաբար չի ամուսնանում, սիտխիստ-կտուլխիստ, որը զոհաբերում է ինքն իրեն՝ սիտխիստ-կտուլխիստական իդեալների իրականացմանը, այն է՝ խաթարել ազնիվ պրոլետարի հնարավորինս տանելի գոյությունը: Ինչևէ, սա շատ վարպետորեն քողարկված է հերոսուհու նկատմամբ ատելության պատրանքի տակ: Բավականաչափ խելացի ընթերցողին սա չի խաբի, քանի որ գրեթե անհնարին է ատել մի մարդու, ով ամբողջ պատմության ընթացքում գրեթե ոչինչ չի անում:
  4. «Արքայազնը»՝ տիպիկ սիտխիստ-կտուլխիստ իշխող տարր: Նա միակն է, ով լիովին շահում է այս ամենից. օգտագործելով ֆանատիկ-կամիկաձեին, նա հնարավորություն է ստանում մաքրել հաշիվները ազնիվ պրոլետարի հետ, բայց, ինչպես կպարզենք հետագայում, դա նրա միակ ձեռքբերումը չի:

Ահա թե ինչ է կատարվում պատմության ընթացքում. մի գիշեր «տալը», ինչպես կարելի է դատել Թումանյանի խոսքերից, կենցաղային կիրառման չնշված կտրող գործիքով դաժանորեն սպանում է հերոսուհու նորածին երեխային: Թվում է՝ անիմաստ, դաժանություն: Բայց այստեղ հոգեխանգարված մանկասպանի դիմակի տակ վարպետորեն քողարկված է սիտխիստ-կտուլխիստի սառը, խորամանկ պլանը: Ակնհայտորեն կանխամտածված կերպով նա առավոտյան մեղքը գցում է հերոսուհու վրա: Մեղադրայալին, փոխանակ ցանկացած նորմալ կուսակցականի նման Բարձր Ոստիկանական Զորամիավորումներին հանձնելու, նրան առանց նախաքննության, միջաքննության ու հետաքննության անդամահատում են, մասնավորապես՝ ոչ վիրաբուժական գործիքներով, առանց ցավազրկման հեռացնում են ձեռքերն ու նրան նետում անտառ՝ որպես կեր վայրի գազաններին: Չար լեզուները պնդում են, որ կնոջը, մասնավորապես, նետում են Թեղուտի անտառը, ու որ նախաձեռնության հեղինակն են «Թեղուտի Պաշտպանության Կոմիտե» գաղտնի կազմակերպության անդամները՝ վերոհիշյալ անտառում գիշատիչ գազանների գլխաքանակն ավելացնելու համար: Մասնավորապես չար լեզուները նշում են Նախշուն ու Գրիգ կեղծանուններով հայտնի ծայրահեղականներին, որոնց առանց այդ էլ փնտրում է Ինտերպոլը՝ Սպանախի գազանային սպանության համար: Շարունակենք մեր պատմությունը: Անտառում մեր հերոսուհին հասնում է խմելու ջրի աղբյուրի, ինչից հետո, վերջապես հասկանալով, որ այդ նույն աղբյուրից օգտվում են նաև վայրի կենդանիներն ու տեղական հոմոսեքսուալները (բնագրում՝ գել ու գազան), որոշում է բարձրանալ ծառը, ու կարողանում է՝ նույնիսկ առանց ձեռքերի օգնության: Հավանաբար, նա կիրառում է սիտխիստ-կտուլխիստական սև մոգություն, որը սովորել էր ավելի շուտ՝ գյուղի թուղթուգիր անողից՝ սուրճի բաժակի շուրջ:

Գնալ գլխավոր էջ