հայկական Անեկդոտներ
°°°[править]
Ամուսինը խմած ներս է մտնում, կինը ասում է
— Խմած ես?
— Խմած չեմ
— Խմած ես
— Ասեցի խմած չեմ
— Դե ասա պապաստաոպուլոս
— Լավ, խմած եմ
°°°[править]
— Քանի՞ տարեկան եք, տիկին:
— Մոտենում եմ քառասունին:
— Ո՞ր կողմից…
°°°[править]
Ապարանցին գնում է Ազգային ժողով ու ասում է. «Ես ուզում եմ պատգամավոր դառնալ», բոլորը նայում են իրեն ու ասում են. «Դու հիմար ե՞ս»: Ապարանցին. «Խի, պարտադի՞րա»
°°°[править]
— Պամիդորը քանի՞ս է:
— 200:
— Կանաչ է խակ է, 150-ով տուր:
— 150-ով Օր տամ, կկարմրի?
°°°[править]
Կինը ամուսնուն ասում է. «Ինձ դուր չի գալիս, որ դու ասում ես ԻՄ ՏՈՒՆԸ, ԻՄ ՄԵՔԵՆԱՆ, ԻՄ ԿԱՀՈՒՅՔԸ: Մենք ամուսիններ ենք, մեր մոտ ամեն ինչ ընդհանուր պետք է լինի: Դու ինձ չես լսում, ինչ ես փնտրում»: — «ՄԵՐ շալվարը»:
°°°[править]
Կինը պատմում է իր անցկացրած երեկոի մասին. «Տանտերերը էնքան խնդրեցին, որ երգեմ, չկարողացա մերժել, երգեցի»: Ամուսինը. «Ճիշտ էլ արել ես, ես դրանց հեչ չեմ սիրում»:
°°°[править]
Աշխատակիցը դիմում է տնօրենին. «Ես ուզում եմ խնդրել, որ աշխատավարձս ավելացնեք, թե չէ արդեն 3 կազմակերպություն հետաքրքրվում է ինձանով»: «Եվ որո՞նք են դրանք»: «Համատիրությունը, գազի ու ջրի մատակարարները…»
°°°[править]
Բուհի քննությունից կտրված ուսանողը, փողոցում կանգնաց լաց է լինում: Մեկ էլ այդ պահին մի գնդապետ է անցնում, և տեսնելով լացող տղային հարցնում է.
— Տղա ջան, ի՞նչ է պատահել
— Քննությունից եմ կտրվել
— Հետո՞ ինչ կտրվել ես, բա զինվորը կլացի՞

°°°[править]
Հունվարի 1-ին ոստիկանը մի մեքենա է կանգնեցնում: Մի կերպ դուրս է գալիս հարբած վարորդը և ասում.
— Պատկերացնում ես, շեֆ, գիշերը երեքով չորս շիշ օղի խմեցինք, վրայից էլ մի արկղ գարեջուր:
Ոստիկանը.
— Ինչ, մի հատ հո արա:
— Շեֆ, ուրեմն դու ինձ չես հավատում:
°°°[править]
Մարդակերը ուտելով մարդկանց գալիս հասնում է Ապարան, ծեծում է ապարանցու դուռը: Ներսից հարցնում են «Ո՞վա» — «Մարդակերը»: Ապարանցին նեղվում է. «Արաա, էս հենց ուտելու վախտը գալիսա, նո՞ր եք հիշում, որ ապարանցին մարդա»:
°°°[править]
Տղան հարցնում է բիզնեսմեն հորը:
— Պապ, իսկ մենք ֆանտաստիկայի կամ միստիկայի ժանրից ինչ-որ բան ունե՞նք կարդալու:
— Այո, իմ հաշվապահի հարկային հաշվետվությունները:
°°°[править]
Երեխան պարտադիր պետք է հաճախի մանկապարտեզ, գոնե մի երկու շաբաթ։
Դրանից հետո հանգիստ կարելի է բոլոր հյուրերին բացատրել, թե որտեղից է նա սովորել այդքան վատ բառերը։
°°°[править]
Դատավորը.
— Մեղադրյալ, պատմեք, ինչու կրակեցիք ձեր որսընկերոջ վրա:
— Ես նրան եղնիկի տեղ դրեցի:
— Իսկ երբ գիտակցեցիք ձեր սխալը:
— Երբ եղնիկն ի պատասխան կրակեց:
°°°[править]
— Ձեզ վրա հարձակվել են դրամի համար և ծանր վնասվածքներ հասցրել: Հիշում եք գողի դեմքը, — հարցնում է քննիչը:
— Իհարկե, ով չի հիշի իր կնոջ դեմքը:
°°°[править]
Անապատում հանդիպում են երեքը:
Մեկն ասում է.
— Մեզ մոտ այնպիսի երաշտ էր, որ հողը կես մետր լայնությամբ ճաքեր էր տվել:
Երկրորդը.
— Դա ինչ է որ: Անցած տարի երաշտի ժամանակ մեր կովերը կթելիս կաթի փոշի էր դուրս գալիս:
Երրորդը.
— Ինչ եք հասկանում երաշտից: Այ, երկու տարի առաջ մեզ մոտ երաշտ էր, մեր ծառերը շների հետևից էին ընկել, որ իրենց մի քիչ ջրեն: